Օբաման հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի կոալիցիան ճանաչելու մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Օբաման հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի կոալիցիան ճանաչելու մասին

Օբաման հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի կոալիցիան ճանաչելու մասին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն օրինական է ճանաչում  Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի նոր ձեւավորված կոալիցիան: ABC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահն ասել է, որ իրենք որոշում են կայացրել, համաձայն որի՝ Սիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի կոալիցիան ամբողջական մարմին է, որն արտացոլում եւ ներկայացնում է սիրիացի ժողովրդին, ուստի՝ գտնում ենք, որ նոր ձեւավորված կոալիցիան սիրիացիների պաշտոնական ներկայացուցիչն է եւ կարող է հաջողությամբ պայքարել նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ:

 

Նշենք, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան եւ Ծովածոցի երկրները եւս սատարում են սիրիական ընդդիմությանը:

 
1