Քննարկումներ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Քննարկումներ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում

Քննարկումներ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում

Սույն թվականի դեկտեմբերի 2-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի ունեցավ խորհրդակցական հանդիպում- քննարկում: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության առաջարկով և ՀՅԴ «Ապառաժ»-ի ԿԿ-ի նախաձեռնությամբ հրավիրված  հանդիպման  օրակարգում ներառված էին ԱՀ կառավարության կողմից ներկայացված գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի և ԱՀ ՏԻՄ օրենքի նախագծի մասին հարցերը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Արցախի ԿԿ-ի, Ստեփանակերտի և ԱՀ շրջանների կոմիտեների, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամները, ինչպես նաև համայնքապետեր ու փորձագետներ:

24257753_1973193962710509_674440823_n

ԱՀ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի շուրջ զեկույցով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը:  Իսկ ՏԻՄ օրենքի նախագծի առընչությամբ զեկուցեց ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Մասնակիցները հարցեր ուղղեցին զեկուցողներին, արտահայտեցին իրենց տեսակետները և հանդես եկան առաջարկներով:

Հանդիպման ավարտին շեշտվեց, որ, մինչև վերոնշյալ հայեցակարգի և օրենքի ընդունումը, յուրաքանչուր դաշնակցական կամ համակիր անձ կարող է իր առաջարկությունը ներկայացնել «Դաշնակցություն» խմբակցությանը:

1