Քերոլայն Քոքս. Հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց, այլեւ վերակենդանացավ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Քերոլայն Քոքս. Հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց, այլեւ վերակենդանացավ

Քերոլայն Քոքս. Հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց, այլեւ վերակենդանացավ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 8-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է բարոնուհու՝ հայ-բրիտանական կապերի զարգացման ու ամրապնդման գործում ունեցած դերակատարությունը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Միացյալ Թագավորության հավասարակշռված դիրքորոշումն այդ հարցում եւ նշել.

«Հավասարապես ցավում եմ թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի երիտասարդների մահվան համար. այդ երիտասարդները մեղավոր չեն, որ խնդիրն իր լուծումը չի գտնում բանակցային սեղանի շուրջ»: Արա Բաբլոյանի խոսքով՝ աշխարհը պետք է ընդունի արցախցիների ազատ ապրելու իրավունքը. Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորություն ունեն այդ հարցի շուրջ խաղաղ բանակցելու:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահին փոխանցել բրիտանացի գործընկերների ողջույնները: Անդրադառնալով մեր երկրում ընթացող բարեփոխումներին՝ բարոնուհին նշել է, որ հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց, այլեւ վերակենդանացավ: Քերոլայն Քոքսը սիրով արձանագրել է Հայաստանում տեղի ունեցած առաջընթացը՝ նշելով, որ այստեղ ստացած իր տպավորություններն ուզում է ներկայացնել ողջ աշխարհին:

Բարոնուհին նշել է. «Ես որդեգրել եմ մի սկզբունք. ունենալ բաց աչքեր, ականջներ ու միտք: Եվ ուզում եմ տեսածս ներկայացնել աշխարհին: Ադրբեջանը շարունակաբար ագրեսիվ քաղաքականություն է վարում Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Աշխարհի կողմից պիտի ճանաչվի նաեւ Ադրբեջանի կողմից իրականացված Նախիջեւանի հայկական բնակչության արտաքսումը եւ մշակութային հուշարձանների ոչնչացումը»:

1