Քարին տակի հերոսամարտից անցել է 26 տարի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Քարին տակի հերոսամարտից անցել է 26 տարի

Քարին տակի հերոսամարտից անցել է 26 տարի

1992  թվականի հունվարի 26-ը Արցախյան ազգային ազատագրական պայքարի պատմության մեջ նշանավորվեց մի նոր հաղթանակով.  այդ օրը պատմության մեջ հստակորեն արձանագրվեց որպես … Քարին տակի հերոսամարտի օր. այն հանդիսացավ մեր հիմնարար հաղթանակներից մեկը:

Հունվարյան այս օրը՝ 26 տարի առաջ, վաղ առավոտյան, ազերիները բերդաքաղաքից լայնամասշտաբ հարձակման անցան: 12 ժամ անց, հարեւան գյուղերի ջոկատների օգնությամբ հակառակորդը ետ էր շպրտվել` մարտի դաշտում թողնելով 150 զոհ: Գյուղն էլ կորուստներ ունեցավ: Անմահացավ 22 մարդ:

Քարին տակի հերոսամարտի օրը անմահացած հերոսներին իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել ազատամարտիկներ, քարինտակցիներ, բարձրաստիճան հյուրեր, ներկա էին նաև ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներ Լեռնիկ Հովհաննիսյանը, Ալյոշա Գաբրիելյանը:

Այնուհետև ներկաները հավաքվել են գյուղի մշակույթի տանը, որտեղ տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում:

 

1