Քառորդ դարյա պատմություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Քառորդ դարյա պատմություն

Քառորդ դարյա պատմություն

1992 թ. մայիսի 18-ին՝ Շուշիի ազատագրումից 9 օր անց ազատագրվեց Բերդաձորի ենթաշրջանը, որը ուղիղ մեկ տարի առաջ հայաթափ էր եղել «Օղակ» գործողությունների շրջանակում: Կայացավ երկար տարիներ Արցախ-Մայր հայրենիք կապը խոչընդոտող Լաչինի՝ ներկա Բերձորի ազատագրումը, որով և իրականացավ միացումը: Քաղաքի 25-ամյա տարելիցի օրը կայացավ տոնական միջոցառում, որին ներկա էին ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԱՀ Աժ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լեռնիկ Հովհանիսյանը, շրջանի ղեկավարությունը, Բերձորի և այլ բնակավայրերի բնակիչներ, դպրոցների աշակերտներ, հյուրեր, ազատամարտիկներ, որոնցից շատերն իրենց ներդրումն ունեն քաղաքի ազատագրման գործում: Բերձորի Արցախյան գոյամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցը Նարինե Մխիթարյանը հանդիսավոր մասը հայտարերց բացված: Հնչեց Արցախի օրհներգը, եղավ լռության րոպե: Ներկաներին իրենց ելույթներով՝ ռազմահայրենասիրական երգ, ասմունք, պար, ողջունեցին բերձորցի դպրոցականները: Իրենց շնորհավորական խոսքով հանդես եկան շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը, Երևանում գործող «Հայրենիքի պաշտպան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հունան  Հունանյանը:

Բոլոր ելույթ ունեցողները կարևորեցին Բերձորի ազատագրումը մեր ժողովրդի պատմության մեջ: Շնորհակալ եղան քաշաթաղցիներին, որ շենացնում են ազատագրված ու վերահայացած հայրենիքը: «Հայրենիքի պաշտպան» հիմնադրամի կողմից «Հայրենիքի պաշտպան» մեդալով պարգևատրվեցին Բերձորի ազատագրմանը մասնակցած մի խումբ ազատամարտիկներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից Գուրգեն Զուռնաչյանինը: Մեդալները հանձնեց Քաշաթաղի շրջանի զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը: Հանդեսից հետո զրուցեցի «Հայրենիքի պաշտպան» հիմնադրամի տնօրենի հետ: Տեղեկացրեց, որ հիմնադրամը գործում է Երևանում, նպատակն է օժանդակել հատկապես հաշմանդամ ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին: Այս առումով գործում է նաև «Սատար» հասարակական կազմակերպությունը, որն ունի բազում անդամներ: ԱՄՆ-ից եկած Գուրգեն Զուռնաչյանին ասաց, որ Գոյամարտի առաջին տարուց է եկել հայրենիք, իրենց ջոկատով մարտնչել են հայրենի Արցախի ազատագրման համար, իրականացրել են այն, և այսօր հպարտ է, որ Բերձորում է և հենց այս տեղ արժանացավ պարգևի: Տոնի առթիվ քաղաքում կազմակերպվել էր նաև տոնական առևտուր, այլ միջոցառումներ արվեստի դպրոցում, մանկապարտեզում, հանրակրթական դպրոցներում, համայնքներում:

Զոհրաբ Ըռքոյան

1