Փոխվել են մարտահրավերները, նպատակը՝ նույնն է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Վերլուծական » Փոխվել են մարտահրավերները, նպատակը՝ նույնն է

Փոխվել են մարտահրավերները, նպատակը՝ նույնն է

Ավարտվեց 2013 թվականը: ՀՅ Դաշնակցությունը պատմությանը թողեց իր 123-րդ տարին: Նոր հազարամյակում հայ ժողովրդի եւ ուրեմն Դաշնակցության համար ի հայտ եկան նոր  մարտահրավերներ եւ առաջացան նոր  հիմնախնդիրներ: Սակայն Դաշնակցության նպատակը մնաց նույնը՝ կերտել հզոր եւ ամբողջական հայրենիք: Այդ նպատակի համար անիմաստ եւ զուր չէին վերջին տասնամյակում տարված աշխատանքները: Սակայն, խոստովանենք, որ  արդյունքները դեռեւս այնքան էլ գորհացուցիչ չէին:

 

2013 թվականը այնպիսինն էր, որ համաշխարհային մակարդակով տեղի ունեցող վայրիվերումներին առաջնային թիրախում էր նաեւ այսքան փոքր թվացող հայ ժողովուրդը:

Սիրիայում ստեղծված ճգնաժամը, հավանաբար, իր անշրջելի կնիքը թողեց նաեւ հայ ժողովրդի վրա:

 

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող կարգավորման գործընթացը, կարծես, քնեց մեկ ամբողջ տարի եւ տարեվերջին արթնացավ Հայաստանի Հանրապետության՝ կամ՝ դեպի Եվրամիության, կամ էլ դեպի Մաքսային միություն տանող ճանապարհների խաչմերուկում: Արդյունքում՝ թվացյալ խաղաղության երաշխավորության պայմաններով՝ Հայաստանը թեքվեց  դեպի հյուսիսային դարպասները` նոր ձեւավորվող Մաքսային միություն: Վերջնահաշվարկով դեռւես անհայտ է Արցախի Հանրապետության տեղն այս խմորումներում:

 

Սակայն մեկ բան պարզ է եւ ի ուրախություն բոլորիս՝ արդեն մեկնարկը տրված:

 

2013 թվականը թերեւս Արցախի Հանրապետության երիտասարդ պատմության էջերում հստակորեն արձանագրվելու է. ՀՅ Դաշնակցության՝ այս տարվա կարեւորագույն գործառույթը եղել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման շուրջ տարվող աշխատանքը:

 

ԼՂՀ բարձրագույն իշխանությունների ներկայությունը միջազգային տարբեր ատյաններում, քաղաքական տարբեր շրջանակների կողմից ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումն այն վառ ապացույցն է, որ սայլը տեղից շարժվել է, եւ ընթացքն աներկբա է:

 

Աշխարհի տարբեր ծայրերում Դաշնակցության առջեւ ծառացած խնդիրներն ու անելիքները տարբեր են: Արցախում Դաշնակցության ներկայությունը չի սահմանափակվում միայն Արցախի կառուցի առակայությամբ. Սկսած Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին օրերից մինչ օրս Արցախը ՀՅԴ ուշադրության կենտրոնում է եւ առավել քան տեսանելի է կուսակցության կառուցվածքային տարբեր մակարդակների ներգրավածությունն Արցախում եւ նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներում:

 

Արդեն 123 տարի ամեն օր հայ ժողովրդի խնդիրներով ապրում եւ այդ խնդիրների կարգավորման շուրջ պայքարում է ձեր հին եւ հավատարիմ ընկերը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:

 

 

 

1