Փոխվարչապետը կարեւորում է համայնքապետերի համար կազմակերպվող դասընթացները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Փոխվարչապետը կարեւորում է համայնքապետերի համար կազմակերպվող դասընթացները

Փոխվարչապետը կարեւորում է համայնքապետերի համար կազմակերպվող դասընթացները

 

Նոյեմբերի 3-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդիպել է համայնքների ղեկավարների  համար կազմակերպվող շարունակական դասընթացների այս տարվա վերջին խմբի մասնակիցների հետ:

 

Հանդիպման ժամանակ փոխվարչապետը կարեւորել է կառավարության նախաձեռնությամբ անցած տարի մեկնարկած ծրագիրը՝համայնքների ղեկավարների գիտելիքների ամրապնդման, օրենսդրական դաշտի փոփոխություններին ու լրացումներին ծանոթանալու,   համայնքային նշանակության խնդիրներն ի մի բերելու եւ ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: Ա. Աղաբեկյանի համոզմամբ` ստանալիք գիտելիքներն իրենց ազդեցությունն են թողնելու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման եւ կառավարման արդյունավետության բարձրացման գործում :

 

Փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը  համայնքապետերին խորհուրդ է տվել դասընթացների ժամանակ լինել ակտիվ եւ ստանալ իրենց հուզող խնդիրների պարզաբանումները՝ հատկապես  բյուջեի ձեւավորման գործում իրենց դերակատարությունը բարձրացնելու հարցում: Փոխվարչապետը հորդորել է համայնքային ավագանիների հետ քննարկել բյուջեի կազմման հարցերը, ուշադիր լինել տեղական տուրքերի գանձման ուղղությամբ, որպեսզի   սեփական բյուջեի մուտքերը ավելանան, եւ հնարավոր լինի համայնքային հարցերը լուծել առանց պետական դոտացիաների:

 

Ա. Աղաբեկյանը, ներկաներին տեղեկացնելով մի շարք համայնքներում սանմաքրման ուղղությամբ իրականացվող փորձնական ծրագրերի մասին, հորդորել է կարգավորել իրենց բնակավայրերի սանիտարական դրությունը՝ հատուկ աղբատեղեր ունենալ եւ հետեւել աղբահանության ընթացքին:

 

1