Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ եւ ԼՂՀ ֆինանսների նախարարությունների միջեւ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ եւ ԼՂՀ ֆինանսների նախարարությունների միջեւ

Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ եւ ԼՂՀ ֆինանսների նախարարությունների միջեւ

Վարչապետ Արայիկ Հարությունյանը նախօրեին մասնակցել է ՀՀ և ԼՂՀ ֆինանսների նախարարությունների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը: Վարչապետը կարևորել է երկու կառույցների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները և նշել, որ տնտեսության զարգացումը մեծապես կախված է նաև այդ կառույցների արդյունավետ գործունեությունից:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և փոխադարձ վերաբերմունքի համար՝ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ ՀՀ և ԼՂՀ ֆինանսների նախարարությունների միջև համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Նրա խոսքով` փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն է տալու  որակական նոր մակարդակի վրա դնել այդ համագործակցությունը:
« Էլեկտրոնային գանձապետական  համակարգի տեղադրման ծրագրային ապահովումն արդեն ավարտված է, և որոշակի փորձաշրջան անցնելուց հետո շուտով Արցախում ևս կսկսի գործել էլեկտրոնային գանձապետական համակարգը»,- ասել է Գ. Խաչատրյանը:
Անդրադառնալով փոխըմբռնման հուշագրում նախատեսված կետերին՝ ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը նշել է, որ այն հնարավորություն կտա երկու գերատեսչությունների միջև խորացնել համագործակցությունը ինչպես մեթոդական, տեխնիկական ոլորտներում, այնպես էլ իրականացնել կադրերի վերապատրաստման գործընթաց՝ թե ՛ ՀՀ-ում և թե ՛ արտերկրում:
1