Ցուցահանդես-մրցույթ Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Ցուցահանդես-մրցույթ Արցախում

Ցուցահանդես-մրցույթ Արցախում

“Մայրություն” հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ԼՂՀ պաշտպանության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի, աշխատանքի եւ սոցալական ապահովության նախարարությունների եւ մի շարք այլ գերատեսչությունների հովանավորությամբ այսօր Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ «Իմ հոգում արև է ու գարուն» խորագրով  հանրապետական  ցուցահանդես-մրցույթ:

 

Ցուցահանդես-մրցույթին մասնակցություն են ունեցել ազատամարտիկներ, Արցախյան ազատամարտի հաշմանդամներ, զինծառայողներ՝ ԼՂՀ բոլոր շրջաններից, թվով՝ 94 մարդ:

 

Ցուցահանդես-մրցույթին ներկայացված էին կավե աշխատանքներ, գեղանկարչական կտավներ, քանդակներ եւ այլն:

 

Շուշիի Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի ռեկտոր Յուրի Հովհաննիսյանի խոսքերով՝ ցուցահանդեսի նպատակը  գեղեցիկի  քարոզումն է եւ Արցախի հոգևոր ու  մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը:

 

Ժյուրիի կողմից մրցութային  տարբեր  անվանակարգերում լավագույնը ճանաչված  ստեղծագործությունների հեղինակները   միջոցառման աջակիցների կողմից ստացան հուշամեդալներ, պատվոգրեր, դրամական պարգևներ, արժեքավոր նվերներ:

 

Վերջում գեղարվեստական ծրագրով հանդես եկան ՊԲ «Ասպետ» համույթը, ասմունքողներ, պարային խմբեր

1