Ցուցադրվել են Թումոյի ուսանողների աշխատանքները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ցուցադրվել են Թումոյի ուսանողների աշխատանքները

Ցուցադրվել են Թումոյի ուսանողների աշխատանքները

Հուլիսի 15-ին Երևանի, Դիլիջանի, Գյումրիի և Ստեփանակերտի Թումո կենտրոնները բացեցին դռները Թումոյի ուսանողների աշխատանքներով հետաքրքրված հարյուրավոր մարդկանց առջև։ Թումո Պորտֆոլիո 2017-ին բոլոր չորս կենտրոններ այցելեցին պատանիների ընտանիքները, ընկերները և Թումոյի գործունեությամբ հետաքրքրված բազմաթիվ մարդիկ։
Կենտրոններից յուրաքանչյուրը վերածվեց ինստալյացիոն հարթակի, որտեղ ցուցադրվեցին տանյակ դասընթացների և աշխատարանների արդյունքներ։ Սկսած 3D մոդելավորումից, ռոբոտաշինությունից, ծրագրավորումից և խաղերի ստեղծումից մինչև գեղագրական պաստառների ստեղծում, հաշվողական դիզայն և լուսանկարչություն՝ պատանիների նախագծերը զարմացրին և հետաքրքրեցին այցելուներին։
Ի դեպ, բոլոր չորս կենտրոններում Պորտֆոլիոն փաստագրեցին Թումո Երևանի, Գյումրիի և Ստեփանակերտի ուսանողներ։
TUMO Dilijan 1
TUMO Dilijan 2
TUMO Gyumri 1
TUMO Gyumri 2
TUMO Stepanakert 3
TUMO Yerevan 1
1