«Ցեղասպանություն՝ ցեղասպանությունից հետո» խորագրով ցուցահանդեսը կներկայացվի Փարիզում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Ցեղասպանություն՝ ցեղասպանությունից հետո» խորագրով ցուցահանդեսը կներկայացվի Փարիզում

«Ցեղասպանություն՝ ցեղասպանությունից հետո» խորագրով ցուցահանդեսը կներկայացվի Փարիզում

Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակում Փարիզում կբացվի «Ցեղասպանություն՝ ցեղասպանությունից հետո» խորագրով ցուցահանդեսը:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը նշել է, որ ցուցահանդեսը շրջիկ է լի նելու, այն ներկայացվելու է նաև եվրոպական տարբեր քաղաքներում: Ցուցահանդեսն առաջին անգամ բացվել է Եվրոպական խորհրդարանում 2016 թվականի փետրվարին: Ցուցահանդեսում ներկայացվել են հայկական եկեղեցիների եւ կրոնական հուշարձանների մասին պատմող 32 լուսանկարներ, որտեղ համեմատության մեջ են դրված հայկական հուշարձանները, եկեղեցիները Հայոց ցեղասպանությունից առաջ եւ հետո:

«Մեկ շաբաթ տևողությամբ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն ունեցավ: Այդ ընթացքում հազարից ավելի այցելու ունեցանք: Մարդիկ տեղեկացվեցին, պատկերացում կազմեցին, թե ինչ է ունեցել հայ համայնքը Հայոց ցեղասպանությունից առաջ և ինչ է մնացել հետո: Այս տարի, այդ մեծ արձագանք ստացած ցուցահանդեսը, ներկայացնելու ենք եվրոպական տարբեր երկրներում: Փարիզում ցուցահանդեսն անցկացնելուց հետո այն կներկայացվի Լիոնում, Մարսելում»,-ասել է Պետո Դեմիրճյանը:

1