Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ «Եվրանեսթ»-ի ընդունած բանաձևը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ «Եվրանեսթ»-ի ընդունած բանաձևը

Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ «Եվրանեսթ»-ի ընդունած բանաձևը

Հայաստանի և Եվրոպական խորհրդարանների համատեղ բանաձևը Հայոցցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 

 

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը,

 

– Հաշվի առնելով ԵԽ կանոնակարգի 9-րդ հոդվածի 3-րդ կետը

 

– Հաշվի առնելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը

 

– Հաշվի առնելով 1966 թվականի դեկտեմբերի 16-ի՝ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը

 

 – Հաշվի առնելով Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին ՄԱԿ-ի 1968 թվականի նոյեմբերի 26-ի կոնվենցիան

 

– Հաշվի առնելով 1987 թվականի հուլիսի 20-ի՝ Հայկական հարցին քաղաքական լուծում տալու Եվրախորհրդարանի բանաձեւը

 

– Հաշվի առնելով 2000 թվականի նոյեմբերի 15–ի՝ Թուրքիայի անդամակցույթյան առաջադիմության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձեւը

 

– Հաշվի առնելով 2005 թվականի սեպտեմբերի 28-ի՝ Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձեւը

 

– Հաշվի առնելով ԵՄ անդամ մի շարք երկրների օրենսդիր մարմինների բանաձեւերն ու հայտարարությունները

 

– Նկատի ունենալով, որ 2015 թվականին նշվում է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

 

– Նկատի ունենալով, որ ողջ մարդկությանը բնորոշ արժանապատվության եւ հավասար ու անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության եւ խաղաղության հիմքն են կազմում աշխարհում

 

– Քանի որ ցեղասպանության ժխտումը լայնորեն ընդունված է որպես ցեղասպանության վերջնական փուլ՝ ապահովելով ցեղասպանություն իրագործողների անպատժելիությունը եւ ցուցադրաբար ճանապարհ հարթելով հետագա ցեղասպանությունների համար

 

– Քանի որ Հայոց ցեղասպանության աներկբա եւ ժամանակին դատապարտման բացակայությունը մեծապես նպաստել է մարդկության դեմ հետագա ոճրագործությունների կանխման ձախողմանը,

 

– Քանի որ այսպիսի հանցագործությունների վաղ կանխումը կարող է միանշանակ կանգնեցնել հակամարտությունների, ողբերգությունների եւ մարդկային աղետների ուժգնացումը Վեհաժողովը

 

– Դատապարտում է մարդկության դեմ ուղղված բոլոր տեսակի հանցագործությունները եւ ցեղասպանությունը, խստորեն դատապարտում է դրանց ժխտման փորձերը,

 

– Հարգանքի տուրք է մատուցում բոլոր ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների անմեղ զոհերին,

 

– Շեշտում է, որ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխումը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթությունների շարքում,

 

– Ընդգծում է, որ այս ուղղությամբ միջազգային հանրության կարողությունների հետագա զարգացումը շատ օգտակար է,

 

– Աջակցում է ցեղասպանությունների կանխման համար միջազգային պայքարին, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնմանը եւ պատմական արդարության հաստատմանը,

 

– Հրավիրում է Թուրքիային առերեսվելու իր անցյալի հետ,

 

– Համարում է, որ ժողովուրդների միջեւ հետագա հաշտեցման հիմքերի հաստատումը մեծ կարեւորություն ունի:

1