Ցավակցական. Մահացել է 6-ամյա Արթուր Մկրտչյանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ցավակցական. Մահացել է 6-ամյա Արթուր Մկրտչյանը

Ցավակցական. Մահացել է 6-ամյա Արթուր Մկրտչյանը

ՀՅԴ Արցախի կառույցը խորը վշտով տեղեկացավ ԼՂՀ Գերագույն Խորհրդի  առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ընտանիքի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարը: Օգոստոսի 8-ին Երեւան-Գյումրի ավտոճանապարհին  ավտոմեքենան, որի մեջ գտնվում էին 4 հոգի,   դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել: Վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ 6-ամյա Արթուր Մկրտչյանը մահացել է:

 

ՀՅԴ Արցախի ԿԿ-ն ցավակցություն է հայտնում փոքրիկ Արթուրի մահվան կապակցությամբ:

 

<<Ապառաժ>>-ի խմբագրությունը տեղեկացնում է, որ Արթուրի հոգեհանգստյան արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 10-ին , ժամը 18:00-ին Ստեփանակերտ քաղաքի  Հեքիմյան 18 շենքի, 13 բնակարանում: Թաղման արարողությունը տեղի կունենա  օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին:

 

 

 

1