ՏԻՄ ընտրությունները եւ ՀՅԴ հաղթած թեկնածուները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՏԻՄ ընտրությունները եւ ՀՅԴ հաղթած թեկնածուները

ՏԻՄ ընտրությունները եւ ՀՅԴ հաղթած թեկնածուները

Նոյեմբերի 5-ին Հայաստանի 69 համայնքներներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 56-ը անկուսակցական են, 67-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 6-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 4-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 1-ը՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության և 1-ը «Համերաշխություն» կուսակցության անդամներ էին: ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը կազմել է 243 335 է կամ 50.06 %:

ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ հաղթած թեկնածուներ են.

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում ղեկավար է ընտրվել ՀՅԴ կուսակցությունից Կարեն Արշակյանը (1 463 ձայն),

Ախուրյան համայնքը կղեկավարի ՀՅԴ-ից Արծրունի Իգիթյանը (2 393 ձայն),

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում հաղթել է ՀՅԴ թեկնածու Հակոբյան Նորաին (2 467 ձայն),

Լոռվա մարզի Շիրակամուտ համայնքում կայացած ընտրությունների արդյունքներով համայնքը կղեկավարի ՀՅԴ-ի թեկնածու Աշոտ Երանոսյանը ( 410 ձայն):

1