«Տերտերյանի ժամանակը»՝ ամենամյա երաժշտական փառատոն Ստեփանակերտում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Տերտերյանի ժամանակը»՝ ամենամյա երաժշտական փառատոն Ստեփանակերտում

«Տերտերյանի ժամանակը»՝ ամենամյա երաժշտական փառատոն Ստեփանակերտում

Հուլիսի 31-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կայացել է «Տերտերյանի ժամանակը» խորագիրը կրող ամենամյա երաժշտական փառատոնը: Տերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նրա սիմֆոնիաները իրենց նորարարական մեծ խիզախությամբ ևհայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև սովետական և համաշխարհային երաժշտության մեջ (որոշ սիմֆոնիաներում Տերտերյանը օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ և այլն)։

Ելույթ են ունեցել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, շրջանավարտներ, երաժիշտներ ու երգիչներ Արցախից և Սփյուռքից:

Փառատոնի կայացմանն աջակցել է Սանկ-Պետերբուրգի հայ ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը, ով ղեկավարում է նաև «Մշակույթ և ապագա»  հիմնադրամը:

1