Տեղի ունեցավ ՀՅԴ պատանեկան Միությունների վարիչ մարմինների խորհրդաժողով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Տեղի ունեցավ ՀՅԴ պատանեկան Միությունների վարիչ մարմինների խորհրդաժողով

Տեղի ունեցավ ՀՅԴ պատանեկան Միությունների վարիչ մարմինների խորհրդաժողով

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ 2016թ. նոյեմբերի 10-12-ին Երևանում, ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ պատանեկան միությունների վարիչ մարմինների համահայկական խորհրդաժողով։

 

Խորհրդաժողովին մասնակցում էին ԱՄՆ Արևմտյան և Արևելյան շրջանների, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Կիպրոսի, Լիբանանի, Սիրիայի, Իրանի Հյուսիսային և Հարավային շրջանների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Արցախի և Հայաստանի վարիչ մարմինների 27 ներկայացուցիչներ։

 

Բացման խօսքով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչյանը, ով կարևորեց նոր սերնդի հայրենասիարական դաստիարակությունը, շեշտելով դաստիարակչական միասնական ծրագրի մշակման և հմուտ ու բանիմաց վարիչներ պատրաստելու անհրաժեշտությունը։

Եռօրյա քննարկումների ընթացքում խորհրդաժողովի մասնակիցները նախ ունկնդրեցին շրջանների պատանեկան միությունների իրավիճակի, կատարված աշխատանքների և դժվարությունների կապակցությամբ զեկույցներ։

 

Այնուհետև տեղի ունեցան քննարկումներ առկա ընդհանուր իրավիճակի, կազմակերպական ու մեթոդական հարցերի և, մարտահրավերների կապակցությամբ և համապատասխան վերլուծությունների արդյունքում հնչեցին բազմաթիվ տեսակետներ ու առաջարկություններ պատանեկան միությունների առջև ծառացած խնդիրների լուծման և աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

 

Խորհրդաժողովն ընդգծեց միությունների միջև համագործակցության ընդլայնման և միասնական ծրագրեր մշակելու ու իրականացնելու կարևորությունը։ Առաջարկվեց կազմակերպել վարիչների պատրաստման դպրոց, պատանեկան համահահայկական բանակում և, ավելի հաճախակի դարձնել նմանատիպ խորհրդաժողովների գումարումը՝ մտքեր ու փորձառություններ փոխանակելու և նոր ծրագրեր մշակելու նպատակով։

 

Հատուկ շեշտադրվեց Հայաստանի պատանեկան միության կազմակերպական կարողությունների հզորացման և այդ նպատակով ուժերի կենտրոնացման անհրաժեշտությունը։

 

Ձևավորվեցին մի շարք մեխանիզմներ, որոնց գործարկումը հնարավորություն կընձեռի խթանել միությունների միջև համագործակցությունն ու փոխօգնությունը, ինչպես նաև պատանեկան միությունների կազմակերպական մակարդակն ու խորացնել դաստիարակչական աշխատանքների ազդեցությունն ու արդունավետությունը։

 

Խորհրդաժողովն անցավ գործնական ու ջերմ մթնոլորտում:

 

ՀՅԴ Բյուրոյի
Երիտասարդական գրասենյակ
13 նոյեմբեր, 2016 թ.
Երևան

1