Տա՛ Աստված, որ մեր հաղթական ճամփան գնա դեպի Մասիս սար՝ Դաշնակցության եւ համահայկական երազանք․Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Տա՛ Աստված, որ մեր հաղթական ճամփան գնա դեպի Մասիս սար՝ Դաշնակցության եւ համահայկական երազանք․Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Տա՛ Աստված, որ մեր հաղթական ճամփան գնա դեպի Մասիս սար՝ Դաշնակցության եւ համահայկական երազանք․Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մաղթանքը ՀՅԴ 127 ամյակի կապակցությամբ:

Սրտանց շնորհավորում եմ ՀՅԴ 127-ամյակը։ Դաշնակցությունը վիթխարի առաքելություն է կատարել հայ ազգի ծոցում՝ թե հայրենիքում, թե սփյուռքում։ Աչքի է ընկնում ազգապահպանման մեծագույն գործը, որ մինչեւ այսօր Դաշնակցությունը տանում է հատկապես սփյուռքում։ Իսկապես վիթխարի գործ է անում Հայ Դատի գործում։

Ես ուրախ եմ, որ 1989 թվականի մարտ ամսին նշանակվելով Արցախի Թեմի առաջնորդ, իմացա, որ դեռեւս մինչեւ շարժումը Դաշնակցության բջիջները կային Արցախ աշխարհում։ Դա հասկանալի է։ 1960-ական թվականներից սկսած մեր ազգային գիտակցությունը վերելք էր ապրում Մայր Հայաստանում եւ Արցախում՝ հատկապես Հայոց ցեղասպանության 50-ամյակից հետո։ Եվ բնական  էր, որ Դաշնակցությունը կամա թե ակամա պետք է ձեւավորվեր Արցախում։

Դաշնակցությունը լծված էր պետականաշինության գործում, ընդգրկված էր ազատագրական պայքարում, հերոսներ տվեց, նահատակներ տվեց, եւ ունի մեկ երազանք, այն, ինչի մասին երազում է ամեն մի հայ՝ ունենալ միացյալ, ազատ, անկախ Պատմական Հայաստան։

Վստահ եմ, որ համատեղ ուժերով, կուսակցություններով, անհատներով, քաղաքական գործիչներով մենք մի օր պետք է հասնենք համահայկական երազանքին։ Տա՛ Աստված, որ մեր հաղթական ճամփան գնա դեպի Մասիս սար՝ Դաշնակցության եւ համահայկական երազանք։

Պետք է հայտնեմ իմ շնորհակալությունը ձեր ազգային ազատագրական առաքելության համար, խոհեմ մոտեցման համար, պետականը կուսակցականից վեր դասելու համար. դա իմաստուն եւ կառուցողական մոտեցում է։ Իսկապես, բոլորս պետք է գերադասենք պետականը, հայրենաշենը անձնականի կամ նեղ կուսակցականի հանդեպ։

Մաղթենք մեր Դաշնակցությանը զարգացում, նորանոր հաջողություններ եւ մեր բոլորի միացյալ երազանքների իրականացում։

1