Վստահ եմ` նոր ուսումնական տարին կլինի բեկումնային
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Վստահ եմ` նոր ուսումնական տարին կլինի բեկումնային

Վստահ եմ` նոր ուսումնական տարին կլինի բեկումնային

ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ։

ԿԳՆ մամուլի ծառայության ներկայացրած ուղերձում ասված է.

«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ

Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Նոր ուսումնական տարին առանձնակի պարտավորեցնող է բոլորիս համար, քանի որ նախաձեռնել ենք լայնածավալ բարեփոխումների ծրագրեր` նպատակ ունենալով կրթական համակարգում ապահովել ժամանակակից միջազգային կրթական չափանիշներին համապատասխան որակ: Դրա իրականացման հաջողությունը կախված է բոլորիս հետեւողական աշխատանքից եւ ենթադրում է մեծ նվիրում ու պատասխանատվություն:

Վստահ եմ` նոր ուսումնական տարին կլինի բեկումնային ինչպես կրթության եւ գիտելիքի վերաարժեւորման, այնպես էլ ուսուցչի հեղինակության, դերի ու հասարակական գնահատման առումով:

Այս տոնական օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին, ովքեր դեպի գիտելիքի աշխարհ իրենց առաջին քայլերն են կատարում: Ցանկանում եմ, որ նրանք դպրոց մտնեն խանդավառությամբ եւ այն իրենց մեջ կրեն ողջ կյանքի ընթացքում:
Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր մանկավարժներին, մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմին եւ ցանկանում, որ ուսումնական տարին նրանք սկսեն աշխատանքային նոր լիցքով ու եռանդով: Մշտապես պետք է հիշել, որ գիտելիքներով հարուստ երիտասարդ սերունդ պատրաստելով` մենք հզորացնում ենք պետության հիմքերը, ամրապնդում մեր երկրի տեղն ու դերը ժամանակակից զարգացած երկրների շարքում:

Մեկ անգամ եւս շնորհավորելով Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ հաջողություն, նորանոր ձեռքբերումներ եւ նվաճումներ»։

1