Վիեննայում կայացել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Վիեննայում կայացել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Վիեննայում կայացել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Վիենայում կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպումը: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Մինչ այդ Վիենայում տեղի էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի միջև հանդիպումը:

Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Այստեղ քննարկվել է  Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ Հանդիպմանը շարունակվեց մտքերի փոխանակումը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։

1