Վերսկսվել է հիվանդանոցի շենքի կառուցումը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Վերսկսվել է հիվանդանոցի շենքի կառուցումը

Վերսկսվել է հիվանդանոցի շենքի կառուցումը

Բերձորում 20 տարուց ավել գործող բուժմիավորումը տեղակայված երկհարկանի, ոչ հարմար պայմաններ ունեցող շենքում: 2012թ. գարնանը Բերձոր քաղաքում սկսվեց շրջանային բուժմիավորման նոր շենքի հիմնարկեքը: Սկզբնական շրջանում շինարարական աշխատանքներն ընթացան լայն ծավալով, սակայն հետագայում կանգ առան, ու հիվանդանոցը մնաց նույն վիճակում: Երկարատև դադարից հետո այս տարի աշխատանքները վերասկսվեցին: Անցած տարիների ընթացքում «Վրեժ» և «Ստակ» ընկերություններն իրականացրել են շենքի կմախքի և միջորմների կառուցումը, արտաքին հարդարումը, լուսամուտների տեղադրումը և շինարարական այլ աշխատանքներ:

Հիվանդանոցի շենքի կառուցման առաջին փուլի ֆինանսավորումն հատկացրել է Արցախի բջջային օպերատորը` «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն: Բժշկական կենտրոնն ունենալու է վիրահատարան, ծնարան, դիահերձարան, մանկական բաժանմունք և ստացիոնար բուժման համար անհրաժեշտ բոլոր միջոցները: Շենքի նախագիծը համապատասխանում է շինարարական նորմերին: Նախագծի համաձայն, շահագործման կհանձնվի 2018 թվականի վերջին:

Շինարարության երկրորդ փուլն սկսվել է նոյեմբերի սկսզբից: Շինարարությունն իրականացվում են պետբյուջեի միջոցներով` «Սուր Նարեկ» ՍՊԸ կազմակերպության կողմից: Տնօրեն Պարթև Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում կատարվում են ներքին ու արտաքին ինժեներական կոմունիկացիայի մոնտաժային, ներքին հարդարման և այլ աշխատանքեր: Կարևորեց այն, որ շինարարական նյութերի պակաս չկա: Այս օրերին մինչև 25 վարպետ է աշխատում տեղում, իսկ աշխատանքները ղեկավարում է ինքը:

Հիվանդասենյակները ձևավորելու հարցում կարևորում է բժիշկների, այլ մասնագետբերի խորհուրդները: Քաշաթաղի բուժմիավորման տնօրեն Կ. Գրիգորյանն ասաց՝ մշտապես հետևում է շինարարական շախատանքներին: Եթե շինկազմակերպության տնօրենն անձամբ է ղեկավարում շինարարությունը, ընդունում մասնագետների խորհուրդները, ուրեմն աշխատանքները կընթանան որակով և ժամանակին, ասաց Կ. Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ 2019 թ. սկզբից կաշխատեն նոր ու հարմարավետ շենքում:

1