Վերահսկիչ պալատը հաստատեց 2015 թվականի վերահսկողության նախագիծը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Վերահսկիչ պալատը հաստատեց 2015 թվականի վերահսկողության նախագիծը

Վերահսկիչ պալատը հաստատեց 2015 թվականի վերահսկողության նախագիծը

ԼՂՀ Վերահսկիչ պալատի այսօրվա նիստում հաստատվեց 2015 թվականին Վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը:

 

Վերահսկիչ պալատը, ըստ ծրագրի 2015 թվականին վերահսկողություն է իրկանացնելու պետական բյուջեից ֆինանսավորվող պետական մի շարք ծրագրերում, այդ թվում գյուղատնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտում, հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունն իրականացնող պետական հանձնաժողովում, ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունում, ԼՂՀ դատական դեպատրտամենտում, ԼՂՀ հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդում, ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում, ԼՂՀ Մարտունու եւ Ասկերանի շրջանի վարչակազմերում, կրթության եւ մշակույթի ոլորտում իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերում, բնակարանային շինարարության եւ ջրամատակարարման եւ ոռոգման համակարգի շահագործման ծրագրերում:

 

Վերահսկիչ պալատը տարեկան վերահսկողության ծրագիրը կներկայացնի ԱԺ-քննարկմանն ու հաստատմանը: 

1