Վարդան Բախշյանի պես տղերքը մեզ շատ են պակասում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Վարդան Բախշյանի պես տղերքը մեզ շատ են պակասում

Վարդան Բախշյանի պես տղերքը մեզ շատ են պակասում

Հունիսի 1-ը Արցախյան ազատագրական պայքարի հերոս, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Վարդան Բախշյանի ծննդյան օրն է

«ՀՄԸՄ առաջին ատենապետն էր Վարդան Բախշյանը, զոհվեց ընկերոջը մարտի դաշտից հանելու պահին` 1991 թվականի դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գյուղի մոտ. Այդ ժամանակ զոհվեցին մեր ընկերներից Գագիկը, Վաչե Ռոստոմյանն ու Վարդանը»,- Վարդան Բախշյանի զոհվելու մասին պատմեց նրա մարտական ընկերներից` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մենակատար Տիգրան Դավթյանը:

 

 

Վարդան Բախշյանը Ղարաբաղ էր մեկնել այն ժամանակ, երբ Արցախյան մարտերին մասնակցելու համար ձեւավորվում էին դաշնակցական առաջին խմբերը: Տիգրան Դավթյանը, թեեւ Վարդան Բախշյանի եւ նրա մարտական ընկերների զոհվելու պահին գտնվել է Ստեփանակերտում, դեպքի մանրամասներին քաջատեղյակ էր. ինքն էր գրի առել դրանք:

 

 

«Վարդանը լավ ընկեր էր, հոկտեմբերյանցի տղա էր: Այն ժամանակ, երբ ինքը եկավ մեզ հետ, հետո գնաց հետախուզության, Կրկժանը, Մալիբեյլուն, Ղարադաղլուն դեռ ազատագրված չէին, ու գնացին նրանք: Առաջինը խփեցին ղարաբաղցի Դավիթին, երբ նրանք սարից իջնում էին: Երբ արդեն սարից իջած են լինում, խփում են Գագոյին. Գագիկի ազգանունը չեմ հիշում, Էջմիածնի գյուղերից էր, ուսանողական միությունից էր: Հետո Հրաչյա Ռոստոմյանին են խփում ջրի մեջ` ճակատից: Էջմիածինցի Անդոն հասցնում է փախչել կրակի գոտուց: Այդ ժամանակ տղերքն արդեն ջրի մեջ շրջապատման մեջ են ընկնում, ու հենց այդ պահին Վարդանին են խփում` թիկունքից: Վարդանից մի քանի մետր հեռու Արամ Պողոսյանն է` նռնակի օղակը քաշած, պատրաստ կանգնում ու սպասու է, որ հենց թուրքերը մոտենան` իր հետ մասին պայթեցնի: Էն էլ, լավ է, տղերքը հասնում են: Թուրքերը փախչում են, բայց արդեն տվել էինք երեք զոհ»,- yerkir.am-ին պատմեց Տ. Դավթյանը:

 

 

Վարդան Բախշյանը Ղարաբաղ էր մեկնել այն ժամանակ, երբ Արցախյան մարտերին մասնակցելու համար ձեւավորվում էին դաշնակցական առաջին խմբերը: Տիգրան Դավթյանը, թեեւ Վարդան Բախշյանի եւ նրա մարտական ընկերների զոհվելու պահին գտնվել է Ստեփանակերտում, դեպքի մանրամասներին քաջատեղյակ էր. ինքն էր գրի առել դրանք:vardan1

 

 

Վարդան Բախշյանը ծնվել է 1965 թ. հունիսի 1-ին Երեւանում: Միջնակարգ կրթությունը ստացել է Արմավիր քաղաքի թիվ 2 միջնակարգ (այժմ` Վարդան Բախշյանի անվան) դպրոցում: 1983 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: 1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

 

 

Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է համալսարանում: 1988 թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա` միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրության եւ քարտեզագրության լաբորատորիայում: Մինչև Արցախի ազատամարտին մասնակցելը Վ. Բախշյանը պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` «Արեւմտյան Հայաստանի վարչական բաժանումները» թեմայով:

 

 

Բայց այդ ժամանակ սկսվում են Արցախի ազատագրական մարտերը. 1988 թ. սկսված Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից մեկն էր Վարդան Բախշյանը: Հենց այդ տարիներին նա մի խումբ ընկերների հետ հիմնադրում է ՀՈՒԴ-ը ` Հայ ուսանողական դաշինքը, և հրատարակում «Դաշինք» ուսանողական թերթը: 1989 թ. Վ. Բախշյանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատված Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադիրներից մեկը: 1991թ. Աթենքում ընտրվում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ:

 

 

1990 թ., միանալով ինքնապաշտպանական ջոկատներին, մեկնում է Արցախ: Մասնակցում է Բերդաձորի ինքնապաշտպանությանը:vardan3

 

 

Վարդան Բախշյանի աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում, եւ սրբատեղի է դարձել մատաղ սերնդի, հատկապես` ՀՄԸՄ-ականների համար: ԼՂՀ նախագահի 1995 թ. թիվ 42 հրամանագրով Վ. Բախշյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, 1998թ. փետրվարին հետմահու պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով: Նրա անվամբ, բացի հարազատ դպրոցից, 2008 թվականին անվանակոչվել է նաեւ ԵՊՀ լսարաններից մեկը:

 

 

 

yerkir.am

1