Վատիկանում ցուցադրվել է «Խոստումը» ֆիլմը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Վատիկանում ցուցադրվել է «Խոստումը» ֆիլմը

Վատիկանում ցուցադրվել է «Խոստումը» ֆիլմը

Ապրիլի 4-ին Վատիկանում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող՝ հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը:

Ըստ Asbarez-ի՝ ցուցադրմանը ներկա են եղել ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը, ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը, հայտնի դերասաններ Շորեհ Աղդաշլուն և Ջեյմս Քրոմվելը:

Էրիկ Էսրաիլյանը հիշատակել է նախորդ տարի Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան կատարած այցը: Նա նշել է, որ Հռոմի պապի՝ որպես աշխարհի առաջնորդ, «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը հիացմունք է առաջացրել հավատավոր հայերի շրջանակում:

Հիշեցնենք, որ «Խոստումը» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը, ինչի մասին  հայտնի է դարձել նրա մահվան օրը:

1