Վաղը Ստեփանակերտում Հայեց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված «Ջահերով երթ» տեղի կունենա
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Վաղը Ստեփանակերտում Հայեց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված «Ջահերով երթ» տեղի կունենա

Վաղը Ստեփանակերտում Հայեց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված «Ջահերով երթ» տեղի կունենա

Սիրելի հայրենակիցներ, սույն թվականի ապրիլի 23-ին տեղի կունենա ավանդական դարձած ջահերթը` նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին:

 

20-րդ դարասկզբին թուրք բարբարոսների կողմից հայության դեմ իրականցված ոճրագործությունը, որը գազանության և վայրագության աննկարագրելի դրսևորում էր, որակվում է որպես ցեղասպանություն:

 

Սիրելի հայրենակիցներ, Ջահերթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից: Մինչ այդ եկեղեցում տեղի կունենա Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն: Երթը կավարտվի Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ տեղի է ունենալու ՀՅԴ Արցախի երիտասարդական և  «Արամ Մանուկյան» ուսանողական միությունների կողմից կազմակերպված միջոցառում:

 

Մեր երթը պահանջատիրական է, մենք կոչ ենք անում բոլորին մասնակցել ջահերթին : 
Մեր մեծ հայրենիքը գերեվարված է, ոճիրը` անպատիժ: Մենք չենք լռելու և միշտ արթուն ենք պահելու Հայոց դատն ու պահանջատիրության հարցը: 

 

                                                                                 Հայ Յեղափոխական Դաշնակցության 
Արցախի երիտասարդական և 
«Արամ Մանուկյան»
ուսանողական միություններ

 

 

 

 

 

1