Վահան Հովհաննիսյանն ընտրվել է "Սոցինտերնի" ԱՊՀ եւ Կովկասի հանձնախմբի համանախագահ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Վահան Հովհաննիսյանն ընտրվել է "Սոցինտերնի" ԱՊՀ եւ Կովկասի հանձնախմբի համանախագահ

Վահան Հովհաննիսյանն ընտրվել է “Սոցինտերնի” ԱՊՀ եւ Կովկասի հանձնախմբի համանախագահ

Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ընտրվել է աշխարհի սոցիալիստական կուսակցությունների խոշորագույն միավորման՝ “Սոցինտերնի” ԱՊՀ եւ Կովկասի տարածաշրջանային հանձնախմբի համանախագահ:

 

 

 

Այս եւ աշխատանքային այլ նոր խմբերը եւ կանոնագրային հանձնախմբերը ձեւավորվել են փետրվարի 4-5-ը Պորտուգալիայում գումարված “Սոցիալիստական ինտերնացիոնալի” տարեկան խորհրդի նիստում:

 

 

 

Համաժողովին մասնակցել են կազմակերպության անդամ 170 երկիր ներկայացնող կուսակցությունների պատվիրակներ, այդ թվում տաբեր երկրների վարչապետեր, նախարարներ եւ խորհրդարանականներ։

 

 

 

Հայաստանից սոցիալիստների այդ կառույցին անդամակցում է միայն Դաշնակցությունը, որը նաեւ միակ լիիրավ անդամն է ԱՊՀ տարածաշրջանում։ Նախորդ համաժողովում կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ, արգենտինաբնակ Մարիո Նալբանդյանն ընտրվել է կազմակերպության փոխնախագահ։

 

 

 

Ի դեպ, հայկական կուսակցությունն ընդգրկվել է նաեւ մեկ այլ կարեւոր՝ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում՝ ներկայացնելով Եվրամիությանը ոչ անդամ եվրոպական երկրները։

 

 

 

 

1