Սփյուռքում ապրող ցանակցած հայ գիտելիք բերող եւ  դռներ բացող է. Գեւորգ Թորոսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Սփյուռքում ապրող ցանակցած հայ գիտելիք բերող եւ  դռներ բացող է. Գեւորգ Թորոսյան

Սփյուռքում ապրող ցանակցած հայ գիտելիք բերող եւ  դռներ բացող է. Գեւորգ Թորոսյան

Կամավորական նախաձեռնությամբ Վաշինգթոնից Արցախ է ժամանել տնտեսական խորհրդատու Գեւորգ Թորոսյանը: Այսօր՝ մայիսի 4-ին, նա հանդիպել է Արցախի պետական համալսարանի  ուսանողների հետ եւ ներկայացրել «Գլոբալ  ազգ-տարածաշրջանային հաբ» Հայաստանի առաջընթաց զարգացման տեսլական թեմայով դասախոսություն:

Գեւորգ Թորոսյանի կարծիքով՝ երկրի զարգացման նպատակով պետք է օգտագործենք հայ ազգի աշխարհով սփռված լինելու հանգամանքը:

«Սփյուռքում ապրող ցանակցած հայ գիտելիք բերող եւ  դռներ բացող է: Մենք այնտեղ կարեւոր առաքելություն ունենք. պետք է ծանոթություններ հաստատենք եւ  հնարավորություններ ստեղծենք: Ներդրում անենք հայրենիքում, լավ փորձ ունենանք եւ այդ փորձը տարածենք դրսում: Մեր դարում շատ կարեւոր  է խոսքի ուժը»,- ասել է Գ.Թորոսյանը:

Պետք է հնարավորինս զարգացնել տնտեսական հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ: Գ.Թորոսյանի համոզմամբ ՝ սա է աշխարհի քարտեզի վրա մեր հստակ տեղը զբաղեցնելու միակ ճանապարհը:

«Տնտեսական քաղաքականության զարգացման համար անհրաժեշտ է զարգացնել մակրոտնտեսական քաղաքականությունը, ինստիտուցիոնալ դաշտը, ենթակառուցքվածքները, արդյունաբերական քաղաքականությունը եւ ձեռնարկությունների մրցակցությունը»,- նշել է նա:

Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը Գ.Թորոսյանը նշել է, որ ԵՏՄ-ը զուտ տնտեսական առումով ձեռնտու է Հայաստանին եւ Արցախին:

«Մենք մեր ապրանքը ճանաչված է ռուսական շուկայում դեռ Սովետական Միությունից: Մեզ ոչ ոք Եվրոպայում չի ճանաչում»,- ասել է Գ.Թորոսյանը:

1