Ստեփանակերտ-Մարտունի ուղեւորատար մեքենան ընկել է ձորը.կան վիրավորներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ստեփանակերտ-Մարտունի ուղեւորատար մեքենան ընկել է ձորը.կան վիրավորներ

Ստեփանակերտ-Մարտունի ուղեւորատար մեքենան ընկել է ձորը.կան վիրավորներ

Երեկ  ժամը 13:30-ի սահմաններում,  Մարտունի- Նինգի ավտոճանապարհի 15 -րդ կիլոմետրում երթուղային «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Ինչպես <<Ապառաժ>> ին տեղեկացրեց ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ֆելիքս  Հարությունյանը` ԼՂՀ Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բնակիչ` 1977թ. ծնված Հ. Հ-ն («Արսու» ՍՊԸ վարորդ), վարելով իրեն ամրակցված երթուղային «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան, Մարտունու շրջանի Ննգի գյուղում ընկել է ձորը և կողաշրջվել, ինչի հետևանքով 4 ուղեւոր տեղափոխվել է Մարտունու շրջբուժմիավորում, իսկ երկու ուղեւոր Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց:

 

 

 

Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի տրավմատոլոգիայի բաժնի բժիշկ Վալերի Գյուլիջանյանը  <<Ապառաժ>>-ին տեղեկացրեց, որ երեկ հիվանդանոց տեղափոխված հիվանդների վիճակը մնում է անփոփոխ: Ի դեպ հիվանդներից մեկի վիճակը գնահատվել է ծանր, հիվանդը ստացել է ողնաշարի կոտրվածք, իսկ մյուս հիվանդի վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 

 

Ուղեւորներից 4-ը դեպքի վայրից տեղափոխվել էին Մարտունու շրջբուժմիավորում: Մարտունու շրջբուժմիավորումից <<Ապառաժ>>-ին տեղեկացրեցին, որ հիվանդանոց են դիմել 4 հոգի, ովքեր ստացել են առաջին բուժօգնություն, որից հետո դուրս են գրվել հիվանդանոցից: Վերոնշյալ երթուղին ուղեւորներ է տեղափոխում Ստեփանակերտի ավտոկայարանից: Ստեփանակերտի ավտոկայարանի տնօրեն Վ. Հարությունյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ ավտոմեքենան եւ, ընդհանրապես, բոլոր այն մեքենաները, որոնք երթուղի են դուրս գալիս`  տեխնիկական ստուգման են ենթարկվում եւ կոնկրետ Մարտունի-Ստեփանակերտ երթուղին սպասարկող մեքենան երեկ երթուղի դուրս գալուց առաջ տեխնիկապես նորմալ վիճակում է եղել:

 

 

Վ. Հարությունյանը նաեւ հավելեց, որ Մարտունի Ստեփանակերտ երթուղին սպասարկվում է Ակնայի/Աղդամ/ ուղղությամբ, սակայն իր համար էլ անհասկանալի պատճառներով, երթուղու վարորդը որոշել է Մարտունի հասնել Նինգի գյուղով:

 

 

Մեր ունեցած տեղեկություններով` Մարտունի — Ստեփանակերտ ճանապարհը սպասարկում է <<Արցախ ուղի>> ընկերությունը: Չնայած դեռ չկա պաշտոնական վարկած, սակայն կա տեսակետ, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհների մաքրված չլինելու պատճառով:

 

 

ԱՊԱՌԱԺ

1