Ստեփանակերտում տեղի ունեցավ «Թևանիկ» գեղարվեստական ֆիլմի պրիմերան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Ստեփանակերտում տեղի ունեցավ «Թևանիկ» գեղարվեստական ֆիլմի պրիմերան

Ստեփանակերտում տեղի ունեցավ «Թևանիկ» գեղարվեստական ֆիլմի պրիմերան

Այսօր՝ Ստեփանակերտի «Սոֆիա» առևտրի կենտրոնի կինոսրահում, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցավ  Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» հայ-լիտվական արտադրության գեղարվեստական ֆիլի պրեմիերան: 

 

«Թևանիկ»-ը դրամատիկական պատմություն է՝ բաղկացած երեք մասից: Յուրաքանչյուր մաս պատմում է երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի մասին, որոնց պատանեկությունը ընդատել էր դաժան պատերազմը: 

 

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիներ:

  

Այս տարի «Թևանիկ»-ը ներկայացվել էր հեղաինակավոր Կաննի կինոշուկայում, որի դիտմանը մասնակցել են աշխարհահռչակ մարդիկ, պրոդյուսորներ:

 

Ինչպես իր խոսքում նշեց «Թևանիկ» ֆիլմի պրոդյուսոր Մասիս Բաղդասարյանը, այդ ֆիլմով նրանք ցանկացել են գեղարվեստական պատմության միջոցով աշխարհին ներկայացնել Արցախը: Նա նաև տեղեկացրեց, որ արդեն պատրաստվում են մեկ այլ գեղարվեստական ֆիլմի՝ «Վերջին բնակիչ»-ի նկարահանումներին և հույս հայտնեց, որ «Թևանիկի»-ի ներկայացումը Կաննի կինոշուկայում կօգնի նոր ֆիլմի համար միջոցներ հայթայթելուն: Մասիս Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց Արցախի իշխանություններին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեին՝ ֆիլմի նկարահանումներին օժանդակելու համար:

1