Ստեփանակերտում մեկնարկեց ջահերով երթը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Ստեփանակերտում մեկնարկեց ջահերով երթը

Ստեփանակերտում մեկնարկեց ջահերով երթը

Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունների նախաձեռնությամբ պահանջատիրական ջահերով երթն արդեն մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից՝  շարժվելով դեպի Ստեփանակերտի Հուշահամալիր: Նախքան երթի մեկնարկը, Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

 

Երթին մասնակցում են ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները, ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը,  պետական այրեր, տարբեր երիտասարդական  կազմակերպության անդամներ, քաղաքացիներ, ինչպես նաեւ Մարտակետի եւ Ասկերանի շրջանից երթին միացել են երիտասարդներ եւ պատանիներ:  

 

Ընդհանուր առմամբ երթին մասնակցում են մոտ 5000 մարդ:

1