Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշակոթող կկանգնեցվի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշակոթող կկանգնեցվի

Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշակոթող կկանգնեցվի

Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվում է Ստեփանակերտի հուշահամալիրում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Զանգակատուն» խորագրով հուշակոթող կանգնեցնել: Հուշակոթողի նախագիծը մշակել են ճարտարապետներ՝ Վլադմիր և Միքայել Սարգսյանները:

 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հուշարձանի նախագծի համահեղինակ Միքայել Սարգսյանը նշեց, որ նախագծի էսքիզային մշակման աշխատանքները սկսել են դեռևս 2 տարի առաջ, որի արդյունքում, 20 տարբերակներից Ճարտարապետական խորհրդի կողմից ընտրվել է մեկը,որն իր չափերով, տեսքով ու բարձրությամբ համահունչ էր այն տարածքին,որտեղ նախատեսվում է կանգնեցնել հուշակոթողը:

 

Ըստ ճարտարապետի տեղեկատվության Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի արցախյան տարբերակի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են:

 

«Զանգակատունը կկառուցվի Սզնեքի սպիտակ մարմարով և կունենա 18 մետր բարձրություն: Ընդ որում հուշակոթողի զանգը նախատեսված է այնպիսի բարձրության վրա, որպեսզի այն հնչեցնելը հասանելի լինի բոլոր այցելուների համար»,- ասաց Մ. Սարգսյանը՝ հավելելով, որ կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը:

 

1