Ստեփանակերտում համերգով հանդես եկավ Երևանի պետական կամերային երգչախումբը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ստեփանակերտում համերգով հանդես եկավ Երևանի պետական կամերային երգչախումբը

Ստեփանակերտում համերգով հանդես եկավ Երևանի պետական կամերային երգչախումբը

Ապրիլի 26-ին  Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում համերգային ծրագրով հանդես եկավ Երևանի պետական կամերային երգչախումբը՝գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ:

Համերգային ծրագրի  առաջին մասում Կոմիտասի ստեղծագործություններն էին, որոնք  տարածելու և հանրությանը ճանաչելի դարձնելու առաքելություն է ստանձնել երգչախումը:  Բարձր կատարողական արվեստով ու յուրահատուկ ոգով հնչեցին նաև  Վիլլի Վայների ստեղծագործությունները՝ կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի մշակմամբ, ինչպես նաև ջազային ճանաչված ու սիրված երգեր: Մշակութային հանդիպումն ավարտվեց Կոմիտասի Ազգային օրհներգով՝երգչախմբի ու  հանդիսատեսի համատեղ կատարմամբ:

Ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը և այլք:  Երևանի պետական կամերային երգչախմբի արցախյան համերգը կայացավ ՀՀ մշակութի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում, ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

1