Ստեփանակերտում կլինի նոր մարզահամալիր
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ստեփանակերտում կլինի նոր մարզահամալիր

Ստեփանակերտում կլինի նոր մարզահամալիր

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում նոր մարզահամալիրի կառուցման հետ կապված հարցերին:

 

 

  Մարզահամալիրի նախագիծը ներկայացրել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

 

 

 Նախագահ Սահակյանն իր խոսքում կարեւորել է նման օբյեկտի առկայությունը Ստեփանակերտում՝ հավելելով, որ այն մեծապես կնպաստի հանրապետությունում  սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացմանն ու մասսայականացմանը:    

 

     

  Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել նախագծի կատարելագործման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այն պետք է իրականացվի պատշաճ մակարդակով եւ անթերի:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք:

1