Ստեփանակերտի օդանավակայանն, այնուամենայնիվ, կգործարկվի. ռուս քաղաքագետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Ստեփանակերտի օդանավակայանն, այնուամենայնիվ, կգործարկվի. ռուս քաղաքագետ

Ստեփանակերտի օդանավակայանն, այնուամենայնիվ, կգործարկվի. ռուս քաղաքագետ

Տարածաշրջանում կատարվող իրադարձությունները հանգեցնում են մտքի, որ Ստեփանակերտի օդանավակայանն, այնուամենայնիվ, կգործարկվի. vesti.az-ի հետ զրույցում ասել է Գլոբալացման եւ սոցիալական շարժումների ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը:

 

 

«Բաքվի արձագանքը դրան քննադատական կլինի: Սակայն դրա կտրուկությունը Վրաստանում փոփոխությունների եւ Ռուսաստանի դիրքորոշման որոշակիության պայմաններում քիչ բան կարող է փոխել: Բաքուն ստիպված կլինի, թեկուզ ժամանակավորապես, ընդունել ստեղծված իրավիճակը»,- համարում է նա:

 

 

Քաղաքագետի խոսքերով` Ղարաբաղյան նոր պատերազմի հավանականությունը փոքր է, եթե, իհարկե, ինչ-որ գաղտնի գործոններ ի հայտ չգան: «Ամեն ինչ կմնա զինված չեզոք հավասարակշռության վիճակում, այսինքն` տարաձայնությունները չեն վերանա: Ադրբեջանն ավելի բարդ իրավիճակում է, քան երբեւէ անցյալում»,- կարծիք է հայտնել Կոլտաշովը:

 

 

Նա ընդգծել է այն փաստը, որ Հայաստանի եւ Ռուսաստանի մերձեցումը շարունակվում է: «Արդյունքում` Հայաստանը կարող է ավելի շատ հույս դնել Մոսկվայի աջակցության վրա, ինչպես ընդհանուր, այնպես էլ մասնավոր հարցերում, ինչպիսին Ղարաբաղում օդանավակայանի բացումն է»,- ասել է քաղաքագետը:

 

yerkir.am

1