Ստեփանակերտի ուսանողները ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Ստեփանակերտի ուսանողները ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում

Ստեփանակերտի ուսանողները ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում

Մարտի 11-13-ը ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնությամբ ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ: Խաղին մասնակցում էին 8 թիմեր ԼՂՀ տարբեր ուսումնական հաստատություններից՝ Երեւանի ագրարային  համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղից, «Գրիգոր Նարեկացի», «Մեսրոպ Մաշտոց» համալսարաններից, բժշկական ուսումնարանից,  8-րդ ավագ դպրոցից՝ մեկական թիմեր եւ երկու թիմ 11-րդ ավագ դպրոցից եւ ԱրՊՀ-ից:

 

Խաղի կազմակերպիչների խոսքերով՝ դա փորձ է նախ եւ առաջ ինտելեկտուալ խաղի մշակույթ ձեւավորելու եւ, իհարկե, տարբեր ուսումնական հաստատություններում  լավագույն մտածողներին համախմբելու համար: Խաղը կկրի  շարունակական բնույթ:

 

Խաղի երկու փուլերի արդյունքում հաղթող ճանաչվեց «ԱրՊՀ» թիմը, երկրորդ տեղ զբաղեցրեց Հայաստանի ազգային ագրարային  համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի թիմը, երրորդ տեղ` ԱրՊՀ «Դրոյի հետնորդներ»  թիմը:

 

Հաղթող թիմերը պարգեւատրվեցին դրամական պարգեւներով, իսկ թիմերի մասնակից աղջիկներին շնորհավորեցին կանանց միամսյակի առթիվ՝ նվիրելով շնորհավորական բացիկներ:

 

Առաջին տեղ զբաղեցրած «ԱրՊՀ» թիմի ավագ Հարութ Մնացականյանի խոսքերով՝ սա հիանալի նախաձեռնություն է, եւ նման միջոցառումներ ավելի հաճախ պետք է կազմակերպվեն: «Ինտելեկտուալ խաղը կազմակերպվել է բարձր մակարդակով, հարցերի ընտրությունը, ըստ իս, շատ ճիշտ էր ընտրված: Սա լավ միջոց է երիտասարդության շրջանում ինտելեկտի բարձրացման համար: Սիրով նորից կմասնակցենք, եթե հրավիրեն», -ասաց Հարութ Մնացականյանը:

1