Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության համար 1 գիշերօթիկ հաստատությունում հարսանիք է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության համար 1 գիշերօթիկ հաստատությունում հարսանիք է

Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության համար 1 գիշերօթիկ հաստատությունում հարսանիք է

Ապրիլի 29-ին Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության համար 1 գիշերօթիկ հաստատությունում հարսանիք է: Մանկատան սան՝ Լուսինե Ղարամյանն ամուսնանում է Էդգար Բաղդասարյանի հետ: Այս օրը շատ կարևոր է Լուսինեի համար և անչափ հուզումնալից. «Ես շատ ուրախ եմ, որ այսօր ընտանիք եմ կազմում, բոլորին էլ նույնն եմ ցանկանում, ամեն ինչ սկսվում է ընտանիքից ու շատ կարևոր է, որ այդ ընտանիքը ամուր լինի ու համերաշխ», — ասում է 17-ամյա Լուսինեն:

Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության համար 1 գիշերօթիկ հաստատությունն արդեն այսպիսի 6 հարսանիք է կազմակերպել իր սաների համար:

Գիշերօթիկ հաստատությունում այժմ ապրում են մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով ու երկկողմանի ծնողազուրկ 22 երեխա:

1