Ստեփանակերտը ողջունում է ԱՄՆ Պետքարտուղարի հայտարարությունը. Դավիթ Բաբայան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ստեփանակերտը ողջունում է ԱՄՆ Պետքարտուղարի հայտարարությունը. Դավիթ Բաբայան

Ստեփանակերտը ողջունում է ԱՄՆ Պետքարտուղարի հայտարարությունը. Դավիթ Բաբայան

Ստեփանակերտը ողջունում է ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է դիպուկահարներին շփման գծից հեռացնելու, սահմանին մշտադիտարկումն ընդլայնելու եւ կրակահերթի հայտնաբերման համակարգեր տեղակայելու առաջարկությունը։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը: «Թիլերսոնի կողմից մատնաշված խնդիրները շատ կարևոր են նախ և առաջ այն առումով, որ Միացյալ նահանգները շարունակում է ակտիվ մնալ ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և փարատում է բոլոր այն մտահոգություններն ու շահարկումները, որ ԱՄՆ-ն կարող է դադարեցնել իր մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»,- ասել է Դ. Բաբայանը:

Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղարի կարծիքով, եթե գործընթացն այդպես զարգանա, ապա այն կարող է լավ հիմք ստեղծել բանակցություններում հաջողություններ ունենալու համար:

1