«Սուրբ տեղը դատարկ չի մնում». ՀԱՊԿ գլխավոր շտաբի հրամանատարը՝ Ադրբեջանի կողմից զենք ձեռք բերելու մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Սուրբ տեղը դատարկ չի մնում». ՀԱՊԿ գլխավոր շտաբի հրամանատարը՝ Ադրբեջանի կողմից զենք ձեռք բերելու մասին

«Սուրբ տեղը դատարկ չի մնում». ՀԱՊԿ գլխավոր շտաբի հրամանատարը՝ Ադրբեջանի կողմից զենք ձեռք բերելու մասին

Հակամարտությունները կարգավորվելու են խաղաղ ճանապարհով: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր շտաբի հրամանատար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների համագործակցությունը Հայաստանի հակառակորդի հետ:

«Կռահում եմ՝ ինչի մասին եք խոսում, բայց ես կարծում եմ, որ ամեն երկրում կան մարդիկ, ովքեր խորը ուսումնասիրության են ենթարկում այս հարցը: Ինչպես հասկանում եմ՝ գլխավոր խնդիրն այն է, որ պահպանվի որոշակի հավասարակշռություն, իսկ հնարավոր է՝ հետագայում նաև կարգավորվի այս հակամարտությունը:

Արդեն ասել եմ, որ տարատեսակ կառույցների տարատեսակ գործողությունների շնորհիվ, ամեն դեպքում, կհաստատվի խաղաղություն: Այլ տարբերակ հնարավոր չէ: Չնայած, որ ես ուսադիրներով եմ, բայց լիովին վստահ եմ, որ այս հակամարտությունների կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, այլ կերպ հնարավոր չէ», — ասաց Անատոլի Սիդորովը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացին, ապա Սիդորովն ասաց. «Ռուսական մի ասացվածք կա՝ Свято место пусто не бывает («Սուրբ տեղը դատարկ չի մնում»), այնպես որ, եթե տրամադրված են զենք ունենալ, նրանք կունենան այն: Ինչ-որ տեղ գուցե այդտեղ որոշակի դրական բան կա»,-ասաց ՀԱՊԿ գլխավոր շտաբի հրամանատարը։

Տիգրանուհի Մարտիրոսյան

tert.am

1