Սուրբծննդյան պատարագ՝ աշխարհի բազմաթիվ երկրներում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Սուրբծննդյան պատարագ՝ աշխարհի բազմաթիվ երկրներում

Սուրբծննդյան պատարագ՝ աշխարհի բազմաթիվ երկրներում

Ծննդյան տոների առիթով Վատիկանում, ինչպես նաեւ կաթոլիկ համայնք ունեցող աշխարհի բազմաթիվ երկրներում այս գիշեր անց է կացվել սուրբծննդյան պատարագ։ Այս անգամ Ֆրանցիսկոս պապը իր ելույթի մեջ շեշտել է գաղթականների աղետալի վիճակը ամբողջ աշխարհում։

«Մենք տեսնում ենք, թե միլիոնավոր մարդիկ ինչպես են ճանապարհ ընկնում  ոչ թե, որ իրենք են ցանկանում, այլ անհրաժեշտությունից ելնելով՝ իրենց ետեւում թողնելով հարազատներին»,- մասնավորապես նշել է Հռոմի պապը։

Հիշեցնենք, որ 81-ամյա Ֆրանցիսկոս պապը ծնվել է Բուենոս Այրես տեղափոխված իտալացի գաղթականների ընտանիքում։

Աշխարհում մոտ 1,2 միլիարդ կաթոլիկ է ապրում։

1