Սումգայիթյան եղեռնագործության հիշատակի օրը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սումգայիթյան եղեռնագործության հիշատակի օրը

Սումգայիթյան եղեռնագործության հիշատակի օրը

1988 թվականի փետրվարից հետո «Սումգայիթ» անունն ասոցացվում է մարդկային ամենաստոր հանցագործությունների, բռնարարքների հետ:

Այսօրը միլիոնավոր հայեր Արցախում,  մայր Հայաստանում ու Սփյուռքի բոլոր հայկական գաղթօջախներում խնկարկում են սումգայիթյան ցեղասպանության հիշատակի օրը: Երեք օրվա ընթացքում Սումգայիթի 18 հազար  հայեր մազապուրծ փախան այն քաղաքից, որն իրենք էին կառուցել:

Փետրվարի 28-ին սումգայիթյան եղեռնագործության հիշատակի օրը հուշարձանին   ծաղիկներ խոնարհեցին Արցախի Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորներ, մտավորականության ու ուսանողության ներկայացուցիչներ:

«Ադրբեջանական խառնամբոխը գործում էր մարդկային բանականության  ու բարոյական բոլոր նորմերին հակառակ: Մենք խոսել ու շարունակելու ենք արտահայտվել  սումգայիթյան եղեռնի առայսօր դեռևս պատշաճ գնահատական չտրված լինելու հանգամանքի մասին: Մենք ականատես ենք լինում,  որ հայատյացությունը ոչ միայն չի պակասում, այլև ադրբեջանական իշխանությունների կողմից ավելի ու ավելի է բորբոքվում սահմանում սադրանքների տեսքով»,- ասաց Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը:

Իսկ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը նշեց. «Ամեն տարի մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Սումգայիթում և ընդհանրապես Ադրբեջանի մյուս շրջաններում բռնարարքների ենթարկված մեր հայրենակիցների հիշատակը հարգելու համար: Ընդհանուր առմամբ մեզ համար զարմանալի չէ Ադրբեջանի անմարդկային վարվելակերպը,   հայատյացությունը թե՛ մուսավաթական Ադրբեջանի, թե՛ խորհրդային Ադրբեջանի և թե՛ ալիևյան կլանին պատկանող Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ինչպես ասում են՝ ձեռագիրը չի փոխվել և այսօր էլ շարունակվում է: Սումգայիթում կատարված չարագործությունները նորից ու նորից վկայեցին, որ  հայությունը  պետք է  ունենա իր ազգային-պետական  միավորումը, որովհետև միայն ու միայն իր ազգային- պետական միավորման ներսում և նրա միջոցով կարելի է դիմակայել ամեն դժվարության, կերտել մեր պետականությունն ու դիմակայել մարտահրավերներին»:

                                                  «Ապառաժ» 

1