Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը հյուրախաղերով կլինի Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը հյուրախաղերով կլինի Արցախում

Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը հյուրախաղերով կլինի Արցախում

Մարտի 14-ից մեկնարկելու են Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի հյուրախաղերը Արցախում և Հայաստանի սահմանային բնակավայրերում:

Համազգային պետական թատրոնի ֆեյսբուքյան էջում նշված է, որ հյուրախաղերն անցկացում են Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ:
Նախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանի և Արցախի սահմանային բնակավայրերի մշակութային կյանքի աշխուժացմանը, կանգնել սահմանում ապրող և սահման պահող հայ մարդու և զինվորի կողքին:

Հյուրախաղերի շարքը մեկնարկելու է  մարտի 14-ին Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքում, հաջորդ օրերին՝ Մարտակերտ, Մարտունի, Ստեփանակերտ: Արցախյան հյուրախաղերի ընթացքում հանդիսատեսը կդիտի Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» ներկայացումը (ըստ Տ. Հայրապետյանի պատմվածքի):

Հյուրախաղերի գլխավոր հովանավորն է Համազզային հայ կրթական և մշակութային միությունը, գլխավոր աջակիցը՝ Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Panorama.am

12.thumb

1