Սոս գյուղում տեղի ունեցավ Հայկ Հակոբյանի անունը կրող դպրոցի բացման արարողությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Սոս գյուղում տեղի ունեցավ Հայկ Հակոբյանի անունը կրող դպրոցի բացման արարողությունը

Սոս գյուղում տեղի ունեցավ Հայկ Հակոբյանի անունը կրող դպրոցի բացման արարողությունը

Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Մարտունու շրջանի Սոս համայնքի Հայկ Հակոբյանի անունը կրող դպրոցի նորակառույց շենքի և մարզադահլիճի բացման արարողությունը: Նոր շենքի կառուցումն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական մարմնի՝ ի դեմս բարերար Ջերարդ Թրփանջյանի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Հայկ Հակոբյանի անունը կրող դպրոցի նոր շենքի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և այլ պետական անձինք, ինչպես նաև Մարտունու շրջանից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Միջոցառմանը ներկա էին նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, հիմնադրամի ԱՄՆ  Արևմտյան շրջանի տեղական հանձնախմբի տնօրեն Սարգիս Քոթանջյանը, աշխարի տարբեր վայրերից Արցախ ժամանած բարերարներ և այլ հրավիրյալներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը: Համայնքի ղեկավարի խոսքերով դպրոցի նախկին շենքը  անշուք ու վթարային վիճակում է և այլևս ենթակա չէ շահագործման: Գյուղի համար առաջնային խնդիր էր դարձել դպրոցի նոր տիպային և հարմարավետ շենքի կառուցումը:

Ելույթով հանդես եկավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Ներկայացնելով մինչ այդ Սոս համայնքում և ընդհանրապես Արցախում իրականացվող աշխատանքները, նա հույս հայտնեց, որ կատարված աշխատանքները կնպաստեն բնակչության թվի աճին հատկապես գյուղական համայնքներում:

Ելույթ ունեցավ նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ  Արևմտյան շրջանի տեղական հանձնախմբի տնօրեն Սարգիս Քոթանջյանը: «Այսօր այստեղ են մոտ  60 բարերարներ ԱՄՆ տարբեր ծայրերից: Նրանց ջանքերի շնորհիվ է, որ իրականացվել է Սոս համայնքի դպրոցի կառուցումը, որի բացումը, համոզված ենք, նոր շունչ կհաղորդի գյուղին»,- նշել է Սարգիս Քոթանջյանը :

Շնորհակալական խոսքերով հանդես եկան Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Կարո  Թովմասյանը և դրպոցի տնօրեն  Մանուշակ Վանյանը:

Սոս համայնքի անունից Հայաստան համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի տեղական հանձնախմբի տնօրեն  Սարգիս Քոթանջյանին շնորհվեց Սոս համայնքի պատվավոր քաղաքացու կոչումը:

Դպրոցի պաշտոնական բացման արարողությունից հետո միջոցառմանը մասնակցած ԱՀ ԱԺ պատգամավորներ Դավիթ Իշխանյանը և Ալյոշա Գաբրիելյանը, ինչպես նաև մի խումբ ընկերներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին դաշնակցական ընկեր Հայկ Հակոբյանի շիրմին:

 

 

1