Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը 09:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դեկտեմբերի 8-ին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից):

Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի  մարզերի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

1