Սիրիայում հայ է առեւանգվել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Սիրիայում հայ է առեւանգվել

Սիրիայում հայ է առեւանգվել

Սիրիական Ղամիշլի քաղաքից Հալեպ տանող ճանապարհին հայ է առեւանգվել. «Արմենպրես»-ին տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը: Ըստ նրա` Արմեն Ջուքջուքյանը Հալեպի մոտակայքում իջեցվել է ավտոբուսից եւ առեւանգվել: Այժմ միջոցներ են ձեռնարկվում հալեպահայ երիտասարդի ազատ արձակման ուղղությամբ:

 

 

Ինչ վերաբերում է Հալեպում տիրող իրավիճակին, ապա, Ռեիսյանի տեղեկացմամբ, մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել.մերթ ընդ մերթ կրակոցների ձայներ են լսվում հեռվից, իսկ կենտրոնական թաղամասերում հանգիստ է: Այնուամենայնիվ, դիպուկահարների կողմից տհաճ անակնկալների վտանգ մշտապես զգացվում է: 

1