Սիրիահայերը նույնպես անհանգստացած են
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Սիրիահայերը նույնպես անհանգստացած են

Սիրիահայերը նույնպես անհանգստացած են

իրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի խոսքով՝ ինչպես բոլոր սիրիացիները, այնպես էլ սիրիահայերը անհանգստացած են Աֆրինում թուրքական զինուժի գործողություններից:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես Սիրիայի հետ ցանկացած հարց, որ մտահոգում է սիրիացիներին, մտահոգում է նաև այստեղ ապրող հայերին:

«Այսօր Հալեպից ոչ շատ հեռու գտնվող Աֆրինի շրջանը բռնության է ենթարկված, և այսօր պաշտոնապես Սիրիան դատապարտում է դա: Կոչ է անում միջազգային ընտանիքին, որ վերջ տան թուրքական ագրեսիային, կասեցնեն այդ ոտնձգությունները»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այդ ամենին մասնակից է նաև սիրիահայությունը: «Բոլորիս այսօրվա իրավիճակը անհանգստացնում է, բայց բոլորս դեռ լավ ակնկալիքներ ունենք»,- նշեց նա:

Հարցին՝ արդյո՞ք սիրիահայերը վախենում են, որ Սիրիայի համեմատաբար խաղաղությունը կսասանվի, Ժիրայր Ռեիսյանը պատասխանեց․ «Հիմա այլևս «վախ» բառը չենք գործածում, որովհետև արդեն այս յոթ տարիների ընթացքում իր համոզումների մեջ ժողովուրդն արմատացել է, ժողովուրդ, որ վստահ է, որ ի վերջո խաղաղություն կլինի և իր ցանկությունները կիրագործվեն, արդարությունը կվերականգվի։ Այնպես որ, ինչպիսի դժվարություն էլ լինի, ժողովուրդը իր ղեկավարության կողքին շրջանցելու և լավին անցնելու հաստատակամություն է դրսևորելու»,- ասաց նա:

1