Սիրիական բանակը ճեղքել է Դեր Զորի 3-ամյա շրջափակումը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Սիրիական բանակը ճեղքել է Դեր Զորի 3-ամյա շրջափակումը

Սիրիական բանակը ճեղքել է Դեր Զորի 3-ամյա շրջափակումը

Սիրիական բանակի ջոկատներն ու դաշնային ուժերի մարտիկները ճեղքել են ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների շրջափակումըԴեր Զորի հարավ-արևմտյան ուղղությամբ և հանդիպել են քաղաքի պաշտպանների հետ: Այդ մասին հայտնել է «Հեզբոլլահին» մոտ աղբյուրը, որի մարտիկները մասնակցում են մարտերին սիրիական բանակի կողմից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Սիրիական բանակն ու դաշնակիցները ճեղքել են շրջափակումը, որը շարունակվում էր 3 տարի»,-ասել է աղբյուրը:

Ըստ աղբյուրի, դեռ վաղաժամ է ապաշրջափակման մասին խոսելը, սակայն դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին:

1