‹‹Մաքսակետի մասին մի մտածեք, Արցախի ողջ արտադրանքը Հայաստանի միջոցով պետք է արտահանվի››.Սերգո Կարապետյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ‹‹Մաքսակետի մասին մի մտածեք, Արցախի ողջ արտադրանքը Հայաստանի միջոցով պետք է արտահանվի››.Սերգո Կարապետյան

‹‹Մաքսակետի մասին մի մտածեք, Արցախի ողջ արտադրանքը Հայաստանի միջոցով պետք է արտահանվի››.Սերգո Կարապետյան

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Ստեփանակերտում կայացավ ՀՀ և ԼՂՀ գյուղանտնտեսության նախարարների համատեղ ասուլիսը: Ասուլիսի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն, անդրադառնալով Մաքսային միության Հայաստանի անդամակցությանը եւ ԼՂՀ եվ ՀՀ սահմանային գոտում մաքսակետի առկայությանը, նշեց, որ պետք է շարունակեն աշխատել, խնդիրներ կարգավորել, իսկ մաքսակետի առկայության մասին խորհուրդ տվեց դեռևս չխոսել.

 

‹‹Արցախի ամբողջ արտադրանքը Հայաստանի միջոցով պետք է արտահանվի, դրա համար ստեղծելու ենք համապատասխան պայմաններ, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան››- նշեց Սերգո Կարապետյանը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ղեկավարած պատվիրակությունը  այսօր նաեւ հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության  վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ :

Ինչպես հայտնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններն անասնապահության, գյուղտեխնիկայի սպասարկման և մի շարք այլ ոլորտներում:

 

Նրանք մտքեր են փոխանակել երկու հանրապետությունների սննդի անվտանգության բնագավառում առկա հիմնախնդիրների շուրջ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հատկապես մսամթերքի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրագործվող համատեղ քայլերի վերաբերյալ:

1