Սեպտեմբերի 12-ին՝ «Շուշի. 48 ժամ» պատկերագրքի շնորհանդես
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Սեպտեմբերի 12-ին՝ «Շուշի. 48 ժամ» պատկերագրքի շնորհանդես

Սեպտեմբերի 12-ին՝ «Շուշի. 48 ժամ» պատկերագրքի շնորհանդես

Սեպտեմբերի 12-ին Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում կայանալու է  «Շուշի. 48 ժամ» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը: Գիրքը ստեղծվել է 2017 թ. հունիսին մեկնարկած Համազգային հայ կրթական և մշակութային միության լուսանկարչական նախագծի արդյունքում, որը նվիրված էր Շուշիի ազատագրման 25-ամյակին:

Նախաձեռնության նպատակն էր 48 ժամում ցույց տալ Շուշիի քաղաքային կյանքի բազմազանությունը երիտասարդ լուսանկարիչների աչքերով: Այս գրքի շնորհիվ հանրության առավել լայն շրջանակ հնարավորություն կունենա հաղորդակից լինելու Արցախի մշակութային մայրաքաղաքի հմայքին, ճանաչելու և հասկանալու շուշեցուն ու նրա քաղաքային առօրյան:

«Շուշի. 48 ժամ» նախագիծն իրականացվել է վավերագրող լուսանկարիչ, փաստագրական լուսանկարչության համար «Ֆիֆտի Քրոուզ» միջազգային ֆոնդի մրցանակակիր Գերման Ավագյանի հետ գործակցաբար:

1