Սադրանք` ՀՅԴ Ընդհանուր Ժողովի ֆոնին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Սադրանք` ՀՅԴ Ընդհանուր Ժողովի ֆոնին

Սադրանք` ՀՅԴ Ընդհանուր Ժողովի ֆոնին

Որոշ լրատվամիջոցներում այսօր «հայտարարության» մի տեքստ հրապարակվեց, թե իբր ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամների անունից: Թե իբր վերջիններս դադարեցնում են իրենց անդամակցությունը Հայ հեղափոխական դաշնակցությանը, քանի որ իբր ՀՅԴ-ն շեղվել է իր առաքելությունից եւ միանում են «Հիմնադիր խորհրդարանին» /նույն «Նախախորհրդարան»-ն է-խմբ./:

 

Ըստ մամուլի հրապարակումների` հայտարարության տակ ստորագրել է 24 մարդ:   Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ, Լոռու մարզի պատասխանատու Հովհաննես Թադեւոսյանը հայտարարեց, որ Սպիտակում ՀՅԴ կոմիտե չկա, որ դաշնակցական ընկերների մեծ մասը երկրում չէ:   «Սպիտակում կան ընկերներ, բայց ցավոք՝ ընկերների գերակշիռ մասը արտագնա աշխատանքի է:

 

Ես նայեցի այդ՝ իբր 24 դաշնակցականների անուն-ազգանունները եւ ապշած եմ: Նախ նրանց 80-85 տոկոսին չեմ ճանաչում, մեկի անուն-ազգանունն իրոք համընկնում է մեր ընկերոջ անուն-ազգանվան հետ, զանգահարեցի, խոսեցինք, պարզվում է՝ ոչ մի հայտարարությունից տեղյակ չէր»,-պատմեց Թադեւոսյանը:   ՀՅԴ ԳՄ անդամը մի բանում վստահ է՝ սա սադրանք է ՀԴՅ Ընդհանուր Ժողովի ֆոնին: 

 

1