Ռուսաստանն Ադրբեջանի սպառազինության հուսալի մատակարար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Ռուսաստանն Ադրբեջանի սպառազինության հուսալի մատակարար

Ռուսաստանն Ադրբեջանի սպառազինության հուսալի մատակարար

Կասպից ծովում Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ վարժանքներ են անցկացնում: Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության առափնյա պաշտպանության С001 պարեկանավը մեկնել է ռուսական Մախաչկալա նավահանգիստ: Նավի անձնակազմը վաղը Կասպից ծովում ռուս սահմանապահների հետ համատեղ կմասնակցի վարժանքներին:

 

Վարժանքները միտված են լինելու Կասպից ծովի կենսապաշարների պահպանմանը: Ադրբեջանական նավի հետ միասին բաց ծով դուրս կգա եւս 4 ռազմանավ, որոնցից երկուսը մոտորանավակներ են: Ընթացիկ տարվա սեպտեմբերին պլանավորված է մերձկասպյան 5 երկրի կողմից ծովային կենսապաշարների պահպանման մասին համաձայնագրի ստորագրում:

 

«Ռազմարդյունաբերական սուրհանդակ» թերթի եւ «Օդա-տիեզերական պաշտպանություն» պարբերականի գլխավոր խմբագիր Միխայիլ Խոդարենոկը Вестник Кавказа-ին տված հարցազրույցում հանդես է եկել ուշագրավ  մեկնաբանություններով` ներկայացնելով հօգուտ ռուսական հաուբիցների ու հակատանկային համակարգերի Ադրբեջանի կատարած ընտրությունը:

 

«Ադրբեջանը երկու պատճառով է նախապատվությունը տալիս Ռուսաստանից սպառազինություն գնելուն»,- նշել է Խոդարենոկն եւ հավելել,- «Մի կողմից Ռուսաստանն առաջարկում է տեխնոլոգիաներ, որոնք գերազանցում են իրենց արեւմտյան համարժեքները եւ երբեմն բացառիկ են, մյուս կողմից էլ Ռուսաստանը հանդիսանում է զենքի առավել հուսալի մատակարար»:

 

Խոդարենոկն նշել է, որ քաղաքական որեւէ քամի ունակ չէ ազդել Ադրբեջանի նման երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության վրա. «Ադրբեջանի պետությունը, Мста-С ինքնագնաց հաուբիցը ընտրելիս, թերեւս հաշվի է առել այն, որ Ռուսաստանը սպառազինության հուսալի մատակարար է, եւ որ նրա հետ հաստատված են հուսալի, ստուգված կապեր: Եթե հիշողությունս չի դավաճանում ինձ, ապա ռազմատեխնիկական համագործակցության մասին որեւէ պայմանագիր չի ձախողվել Ռուսաստանի կողմից»,- հավելել  է Խոդարենոկը: 

1