Ռուբեն Մելիքյանն ամփոփել է աշխատանքային առաջին տարին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ռուբեն Մելիքյանն ամփոփել է աշխատանքային առաջին տարին

Ռուբեն Մելիքյանն ամփոփել է աշխատանքային առաջին տարին

Ապրիլի 14-ին Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն ամփոփել է աշխատանքային առաջին տարին:

Հաշվետու տարում Մարդու իրավունքների գրասենյակը 155 անձանցինց ստացել է 114 դիմում, որից 55-ը գրավոր , 59՝ բանավոր:

Ըստ վարչատարածքային միավորների՝ պաշտպանին առավել շատ դիմել են ԱՀ Մարտակերտի շրջանի բնակիչները, իսկ դիմումների թվաքանակով՝ Ստեփանակերտի բնակիչները:

Առավել հաճախ դիմել են աշխատանքային, սոցիալական ապահովության եւ բավարար կենսամակարդակի, առողջության պահպանման, բժշկական ապահովության եւ սեփականության իրավունքի պաշտպանության հարցերով:

Հաշվետու տարում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների կարեւորագույն խնդիրը եղել է ապրիլյան ագրեսիան, որի հետեւանքով գրանցվել են մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներ:

Այս առումով հատկանշական է, որ <<Հայաստանի եվրոպացի բարեկամներ>> կազմակերպության կողմից 2015թ. մարտին եւ 2016թ. հուլիսին իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով հաստատվել է, որ ԱՀ քաղաքացիների մեծամասնությունն առաջնայինը համարում է ֆիզիկական անվտանգության խնդիրը: Ընդ որում, ապրիլյան պատերազմից հետո նշված խնդիրն ավելի է կարեւորվել՝ համեմատած 2015 թվականի հետ:

Մարդու իրավունքների ընդհանուր վիճակը ճիշտ գնահատելու համար ժամանակակից սոցիոլոգիական գործիքակազմի կիրառմամբ անհրաժեշտ է իրականացնել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, ինչպես նաեւ Արցախի քաղաքացիական հասարակությունը կստանան իրականացնել ավելի համարժեք ու թիրախավորված ծրագրային գործունեություն՝ ուղղված Արցախում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

Արցախում մարդու իրավունքների երաշխավորման մակարդակը բարձրացնելու նպատակով Ռ.Մելիքյանն անհրաժեշտ է համարում ռազմավարության մշակումն եւ ընդունումը: Այն հնարավորություն կտա համակարգված ձեւով լուծել առկա խնդիրները եւ ունենալ շոշափելի արդյունքներ:

Ներկայացված խնդիրները լուծելու նպատակով Արցախի ՄԻՊ-ի հաստատությունը պատրաստ է համագործակցել ԱՀ պետական կառույցների, քաղաքացիական հասարակության, միջազգային իրավապաշտպան հանրության, ինչպես նաեւ ՀՀ իրավասու մարմինների եւ հայկական Սփյուռքի բոլոր կառույցների հետ:

1